Խճանկար

Յակուտիայում կովերին հագցրել են նապաստակի մորթուց կարված կրծկալներ

1 րոպեի ընթերցում

Յակուտիայում կովերին հագցրել են նապաստակի մորթուց կարված կրծկալներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայում կովերն իրենց տերերից ստացել են յուրահատուկ նվերներ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.ru.tsn.ua –ը, տերերը կովերին հագցրել են ձմեռային մորթյա կրծկալներ: Նապաստակի մորթուց կարված կրծկալները պաշտպանելու են կովերի կուրծքը ցրտից: Կրծկալները կապիչներով ամրանում են կովի իրանին եւ պոչին:

Յակուտիայի բնակիչները նշել են, որ կաթը չսառեցնելու եւ ցրտից պաշտպանելու լավագույն միջոցը կովերին կրծկալներ հագցնելն է, թեեւ դա շատերի համար զվարճալի կամ զարմանալի է:

Յակուտիայի մայրաքաղաքում այժմ -47 աստիճան է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում