Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն. «ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով»

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն. «ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով»

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ այն համոզմանն է եկել, որ այն պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Իրանը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման եւ այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը:

«Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մեկ անգամ եւս շեշտում է, որ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումն արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաեւ.»ԻԻՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային բոլոր հակամարտությունների վերաբերյալ հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունները կարգավորելու ու տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա, եւ Տաջիկստանի, ԱՖղանստանի ու Իրաքի ներքին հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը դրա վկայությունն են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]