Միջազգային

Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է

1 րոպեի ընթերցում

Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի  միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Արևմուտքի ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը մեջբերելով ԱԳ նախարար Լավրովի խոսքերն Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի XXXII վեհաժողովից։

«Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է․ եթե կարելի է այսպես ասել՝ եռում է։ Հակառուսական հռետորաբանության նկատմամբ մենք առանձնահատուկ ձգտում ենք տեսնում մեր եվրոպացի հարևանների մոտ»,- ասել է Սերգեյ Լավրովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում