Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչեմպիոն է

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 48 կգ քաշային կարգի եզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Էդմոնդ Խուդոյանի հետ և զիջեց 5:0 հաշվով:

Ավելի ուշ 92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի կրկին Ռուսաստանից Մուսլիմ Հաջիմագոմեդովը:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:  Իսկ տղամարդկանց հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալներ էին նվաճել Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am