Կեանքէն Հեռացաւ Սփիւռքահայ Տաղանդաւոր Արուեստագէտ եւ Մշակութային Գործիչ՝ Նորա Իփէքեան-Ազատեանը
Նորա Իփէկեան Ազատեան իր մահկանացուն կնքեց 29 Ապրիլին: Ան ծնած էր Աղեքսանդրիա, Եգիպտոս, ականաւոր նկարիչներու եւ մտաւորականներու ընտանիքի մէջ: Նորայի հայրական կողմէն ծանօթ են թատերական գործիչներ Գասպար Իփէկեանը եւ Արմէն Արմէնեանը: Մայրը ՝ Շաքէ Իփէկեան, դերասանուհի ու դաշնակահար էր, յեղափոխական պետական գործիչ ու մտաւորական Միհրան Տամատեանի դուստրը: Ան չափազանց հպարտ էր հայ ազգային հերոս իր մեծ հօրմով:
Նորա Ազատեան իր կրթութիւնը ստացած էր Գահիրէի ֆրանսական Լիսէին մէջ եւ վերապատրաստուած էր, որպէս նկարիչ՝ Աշոտ Զoրեանի արուեստանոցին մէջ եւ վկայուած Ֆրանսայի Փարիզի ABC գեղարուեստի դպրոցէն: Ան արուեստ դասաւանդած է Գահիրէի ֆրանսիական Լիսէին եւ Գալուստեան դպրոցին մէջ: Հանգուցեալ տիկին Նորային ուսանողները մրցանակներ շահած են ԵՈՒՆԵՍՔՕ-ի ուսանողական գեղարուեստական մրցոյթներուն, Վարշավիոյ (Լեհաստան) եւ Շանքարի (Հնդկաստան) մէջ: Իր ուսանողներու շարքերէն միջազգային համբաւ ձեռք բերած է Շանթ Աւետիսեանը, որ արուեստի ուսանող էր Նորայի արուեստանոցին մէջ:Նորան նաեւ արուեստի միջոցաւ հայոց պատմութիւն դասաւանդած է Միշիկընի Սաութֆիլտ քաղաքին մէջ գտնուող ՀԲԸՄ Ալեքս եւ Մարի Մանուկեան դպրոցին մէջ:
Ան ազգին ծառայած է նաեւ որպէս Թէքէեան Մշակութային Միութեան Տիթրոյթի մասնաճիւղի նախագահ, ուր ան ռահվիրաներէն կը հանդիսանայ ԹՄՄ-ի «Ուսուցիչ մը հովանաւորէ ծրագիր»-ին խթանման գործին`օգնելու համար Հայաստանի ուսուցիչներուն: Նորան հմուտ դերասանուհի էր: Ան գլխաւոր դերեր խաղցած է հայազգի եւ ֆրանսացի անուանի թատերագիրներու գործերուն մէջ: Հանգուցեալը, Վահան Թէքէեանի բանաստեղծութեանց ամենահմուտ մեկնաբանողն էր, նոյնինքն բանաստեղծին կողմէ ուսուցանուած:
Նորա Ազատեան Իփէքեան արուեստի գործերու ցուցահանդէսներ ունեցած է Եգիպտոսի, Հայաստանի եւ Միացեալ Նահանգներու մէջ, ներկայացնելով տպաւորապաշտ ոճի ջրաներկ եւ իւղաներկ գործեր: Նորան նաեւ անդամը եղած է Սաութֆիլտի Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցւոյ կերպարուեստի վարչութեան: Կրպես դաշնակահարուհի, իր սիրած մեծերն էին՝ Շոփէնը, Պեթհովէնը եւ Պախը:Գահիրէի, Պոսթոնի եւ Տիթրոյթի մէջ գտնուող իր տուները կը ծառայէին նաեւ որպէս արուեստի սրահներ, ուր ան կը հիւրընկալէր նկարիչներ, օփերայի երգիչներ եւ գրողներ:Նորայի կորուստը կը սգան իր ամուսինը՝ Երուանդ Ազատեանը եւ որդին՝ Ժերալտ Փափազեանը:Վերջին տեսութիւն՝ Երեքշաբթի, Մայիս 2021-ի երեկոյեան ժամը 6:00-էն 8:00 Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցիին մէջ:Յուղարկաւորութիւն՝ 5 Մայիսի 2021-ի առաւօտեան ժամը 10:00-ին:Փոխան ծաղկեպսակի կը խնդրուի նուիրատուութիւն կատարել՝Tekeyan Cultural Association, “Sponsor a Teacher Program” 755 Mt. Auburn St., Watertown, MA 02472.Առցանց նուիրատուութեանց համար՝ https://givebutter.com/tekeyan-cultural-association-inc
ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։
ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում