Հասարակական

Երևան-Սևան ավտոճանապարհին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ավտոճանապարհին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 27-ին, ժամը18.23-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Սևան M-4 միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարահի 53-րդ կմ-ում «Toyota» մակնիշի 50 DL 050 պ/հ (վարորդ Է.Մ.) դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Է.Մ.-ը (ծնված 1980 թ) Սևան քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում