Հայաստան

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի դպրոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Կիրանց է ժամանել Աճարկուտ համայնքից՝ փորձարկելով նոր ներդրված դպրոցական ավտոբուսը։

Փաշինյանի հետ ավտոբուսում էին նաև Աճարկուտում բնակվող այն երեխաները, որոնք ուսումը շարունակելու են Կիրանցի դպրոցում։

Վարչապետը հայտնեց, որ ավտոբուսն ամեն առավոտ երեխաներին Աճարկուտից կհասցնի Կիրանց, իսկ դասերի ավարտից հետո նրանց կվերադարձնի Աճարկուտ։

Աճարկուտից Կիրանց երթուղին ավտոբուսով տևում է 5 րոպե։

Դպրոցում կարճատև շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Կիրանցի եկեղեցի։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում