1 րոպեի ընթերցում
Ձերբակալվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը շանը մեքենային կապած քարշ էր տալիս։ Վերոնշյալ արարքը բնութագրող տեսանյութը մայիսի 11-ին տարածվել էր համացանցում։
«Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՆԳ նախարարության ոստիկանությունից։
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։