Քաղաքականություն

ԵԺԿ-ն պատրաստ է ՀՀ իշխանությունների հետ քննարկել Հայաստանին և տարածաշրջանին առնչվող հարցերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այդ հանդիպման վերաբերյալ տեսանյութ է զետեղել իր ֆեյսբուքյան էջում։ 

«Մեզ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել, գնահատում ենք ձեր ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում։ ԵԺԿ-ն պատրաստ է այսուհետ նույնպես քննարկել Հայաստանին և տարածաշրջանին առնչվող հարցերը, քանի որ Հայաստանը դիտարկվում է որպես Եվրոպայի մաս»,- ասել է Մանֆրեդ Վեբերը։  

Փաշինյանն իր հերթին կարևորելով ԵԺԿ առաքելության դերակատարությունը՝ նշել է, որ կողմերն, ըստ էության, կատարում են նույն աշխատանքը։

«Դրա կարիքն ունի Հայաստանը»,- ասել է Փաշինյանը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում