Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարը Մովսես գյուղում այցելել է Հայաստանի ամենատարեց քաղաքացուն` 113-ամյա Աստղիկ Վարդանյանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզի Մովսես գյուղում այցելել է Հայաստանի ամենատարեց քաղաքացուն` 113-ամյա Աստղիկ Վարդանյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այցի մասին տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում` ընդգծելով, որ այցը պայմանավորված է Կառավարության ընդունած որոշմամբ՝ ըստ որի կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և 100 տարին լրացած անձանց 100 տարին լրանալու հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ միասին այսուհետ տրամադրվում է 1 մլն դրամ միանվագ գումար:

«Այսօր այդ վճարման օրն է»,– նշել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում