1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին տեսանյութ է հրապարակել:
Նա կից գրել է. «Հասանք տուն»:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել փետրվարի 18-ին: Փետրվարի 19–ին վարչապետը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Փաշինյանը Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի նիստի մեկնարկից առաջ կարճատև զրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։