Հայաստան

ԲԸՏՄ-ն հիշեցնում է խոզանների, թափոնների, գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրումների բացասական հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ խոզանների, թափոնների, գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրումներն ունեն բազմաթիվ բացասական հետևանքներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած իրազեկող տեսահոլովակում նշվում է, որ այրումների հետևանքով օդի աղտոտվածությունն առաջացնում է մարդկանց և կենդանիների շնչառական խնդիրների։ Այրումներից առաջացող թունավոր ծուխը նպաստում է հազի, ալերգիկ երևույթների, թոքերում քաղցկեղի ի հայտ գալուն։ 

«Անգամ փոքր կրակը՝ հաճախ մարդկային անուշադրության հետևանքով, կարող է ներթափանցել հարակից խոտածածկ տարածքներ և դառնալ խոշոր հրդեհի պատճառ։ Այրումները բացասաբար են ազդում նաև օրգանական կազմի վրա. ոչնչանում է հողային կենսաբազմազանությունը, նվազում է հողի խոնավորությունն ու բերրիությունը։

Հրդեհները շրջակա միջավայրին և կենսաբազմազանությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից են, որոնք հանգեցնում են անտառների ոչնչացման ու կենդանիների գենետիկական բազմազանության կորստի։ 

Հարգելի քաղաքացիներ, բուսածածկույթի այրումներով մի աղտոտեք օդը, մնացորդներով պարատացրեք հողը՝ բարելավելով որակն ու բերրիությունը, խուսափեք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված 50-300 հազար դրամ տուգանքներից»,- ասված է հոլովակում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում