Իրավունք

Ախուրյանի բաժնի ծառայողները Հացիկ գյուղի բնակչի տանը հայտնաբերել են մարիխուանա և զինամթերք

1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Հացիկ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրանյութ և զինամթերք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, սեպտեմբերի 11-ին տղամարդը հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնակում հայտնաբերվել է մարիխուանայով չորս փաթեթ, նաև` երեք ծխագլանակ ու ինքնաձիգի երկու փամփշտատուփ` 45 փամփուշտով:

Ըստ տանտիրոջ` թմրանյութն ինքն է պատրաստել իր աճեցրած կանեփից` անձամբ օգտագործելու նպատակով, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:

Նշվում է, որ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում