Հասարակական

Հարցվածների 66 տոկոսը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում Երևանին աղբատար մեքենաներ նվիրելու հարցում

1 րոպեի ընթերցում

Հարցվածների 66 տոկոսը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում Երևանին աղբատար մեքենաներ նվիրելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գործարար Սամվել Ալեքսանյանի հետ կապակցված ընկերության կողմից Երևանին 3 աղբատար մեքենաներ նվիրելու հարցում քաղաքացիների 66,2 տոկոսը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Միանշանակ ոչ՝ նշել են քաղաքացիների 43,4 տոկոսը, ավելի շուտ ոչ՝ 22,8 տոկոսը, ավելի շուտ այո՝ 9,2 տոկոսը և միանշանակ այո՝ 7,5 տոկոսը։ Դժվարացել է հարցին պատասխանել 17,1 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում