Մշակույթ

Նիկոլ Փաշինյանը ծննդյան 91-ամյակի առիթով այցելել է Հովհաննես Չեքիջյանին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ծննդյան 91-ամյակի առիթով այցելել է Հովհաննես Չեքիջյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է մաեստրոյին՝ շնորհակալություն հայտնելով նրան բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին: «Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ, որ մշակույթը և դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում»,-ասել է վարչապետն ու մաեստրոյին մաղթել մեծ եռանդ ու առողջություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում