Աննա Հակոբյանն այցելել է Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 20-ին այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և արյուն հանձնել՝ դառնալով արյան դոնոր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկինը շեշտել է, որ «Ֆեյսբուք»-ից է իմացել, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք արյան դոնորների կարիք ունեն և պատրաստակամություն է հայտնել միանալ արշավին:

«Սա մի բան է, որ կարելի է ժամանակ առ ժամանակ անել: Նոր էլ բժշկից տեղեկացա, որ բուժման գործընթացները բարդացել են, խստացել են և այդ պատճառով արյան բանկում ավելի շատ արյուն կուտակելու անհրաժեշտություն կա: Ես պատրաստ եմ ժամանակ առ ժամանակ դառնալ արյան դոնոր՝ համոզված լինելով, որ կօգնեմ մեկ այլ մարդու բուժման ընթացքին, կյանքը փրկելուն և կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին ժամանակ առ ժամանակ արյուն հանձնել»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հայերեն العربية English Français

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին