Սփյուռք

Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողովը

2 րոպեի ընթերցում

Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին , որի ընթացքում կամփոփվեն ՈւՀՄ գործունեության 2019 թվականի արդյունքները եւ կսահմանվեն 2020-ի առաջնահերթությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովAnalitikaUA.net-ը, սովորաբար ամփոփիչ համաժողովին մասնակցում են շրջանային համայնքների բոլոր ղեկավարները, դիվանագետներ, Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հոգեւորականության ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։ Այս տարի Ուկրաինայի հայերի միության համագումարին մասնակցելու համար Կիեւ կժամանեն Սփյուռքի գործերով Հայաստանի գլխավոր հանձնակատարը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հայտնի փորձագետներ եւ լրագրողներ։

Մեկնաբանելով միջոցառման լայն օրակարգը՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ համայնքը հնարավորությունների սահմաններում նպաստում է Կիեւի եւ Երեւանի հարաբերությունների ամրապնդմանը, եւ երկու երկրների խորհրդարանականների ներկայությունը համաժողովում ուղղված է մեր երկրների երկկողմ օրակարգի աշխուժացմանը։

Պարբերականի համաձայն՝ համաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում աչքի է ընկնում ապագա այգու շնորհանդեսը։ Դա Ուկրաինայի հայերի միության նվերն է Հայաստանի մայրաքաղաքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում