Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Ալի Փաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը՝ վկայակոչելով «Ակոս»-ը, հունիսի 28-ին Պոլսո Հայոց պատրիարքարանն սկսել է 508 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա, չնայած այն բանին, որ ըստ հաշվարկների, վերականգման համար ևս 2 մլն դոլար է անհրաժեշտ:

Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի բարձրացրած աղոթքից հետո։ 

Նշվում է, որ եկեղեցին Օսմանյան կայսրության տարիներին ծառայեցվել է որպես արհեստագործական դպրոց: Հայոց Ցեղասպանության ոճրագործությունից՝ 1915-ից հետո, եկեղեցին ո՛չ կրոնական, և ո՛չ այլ նպատակներով չի օգտագործվել և այժմ գտնվում է ավերված վիճակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում