Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

5 րոպեի ընթերցում

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 26-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ամփոփեց սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման 2024-ի ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանում մեկնարկած դասընթացներն իրականացվել են ամբողջովին վերանայված, նոր չափորոշիչներին համապատասխան ծրագրով։

Նրա խոսքով՝ իրենց հետաքրքիր է ուսուցիչների կարծիքը դասընթացների որակական բովանդակության, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի, ծրագրային մոտեցումների և այն հիմնախնդիրների մասին, որոնց վրա նրանք այս օրերին ներգործել են։

Ռեկտորը հույս հայտնեց, որ այն ամենը, ինչ ուսուցիչները ձեռք են բերել դասընթացների ընթացքում, 365 օր կմնա նրանց հուզական հիշողության մեջ, և նրանք ստացածն իրենց երկրներում կփոխանցեն սաներին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ կարևորեց այն փաստը, որ 2024-ին Մանկավարժական համալսարանն է հյուրընկալել դասընթացները՝ հաղթելով մրցույթում։ «Շատ հաճելի է, որ մեր բուհերը, բացի իրենց հիմնական առաքելությունից՝ բարձրագույն կրթության տրամադրումից, նաև պետական գնումների ընթացակարգով ստանձնում են նման կարևոր գործառույթներ։ Այս բուհը այդ գործընթացների առաջամարտիկներից է»,- ասաց Մարտիրոսյանը։ Խոսելով դասընթացների մասին՝ նա ընդգդծեց՝ ձգտել են գործընթացում ներգրավել վերջին երեք տարվա ընթացքում վերապատրաստման չմասնակցած ուսուցիչների։

«Փորձել ենք ընդլայնել աշխարհագրությունը և, հաշվի առնելով իրական սփյուռքի առավելությունները, հնարավորություն տալ այն ուսուցիչներին, որոնք աշխատում են այն համայնքներում, երկրներում, որտեղ դասական սփյուռք գոյություն չի ունեցել և որտեղ նոր են կրթական գործընթաց նախաձեռնում։ Ցանկանում ենք, որ նման վերապատրաստումների միջոցով ուսուցիչները հարստացնեն իրենց գիտելիքները և դրա շնորհիվ ավելի արդյունավետ կազմակերպեն ուսումնական գործընթացը։ Ծրագիրը միայն կրթական չի եղել, այլև՝ ճանաչողական, մշակութային։ Հույս ունեմ, որ այն դուր է եկել ուսուցչներին։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ դասընթացների միջոցով ձևավորվում է կրթական գործընթացի մասնակից առաջատար հանրույթ, որն ավելի զորեղ է, քան մեր՝ որպես պետական լիազոր մարմնի ուղիղ կապը սփյուռքի յուրաքանչյուր համայնքի դպրոցի հետ»,- շեշտեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ տարիների ընթացքում հնարավոր է մեծացնել մասնակից ուսուցիչների թիվը։

Փոխնախարարն ասաց՝ իրենց ջանքերով աշխարհում նաև հայագիտական կենտրոններ են բացվում, և իրենք անում են հնարավորը, որ մեծանա հետաքրքրությունը Հայաստանի և մեր մշակույթի, պատմության նկատմամբ, իսկ սփյուռքում ապրող հայերը լինեն հայախոս, մեր մշակույթի կրողը՝ որքանով հնարավոր է։

Դասընթացներին մասնակցել են ուսուցիչներ Ռուսաստանից, Վրաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։

Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Անուշ Գալստյանը Մոսկվայից է ժամանել Երևան։ «Հինգ տարի է՝ դասավանդում եմ։ Երբ նոր էի աշխատանքի անցել, ինքս իմ ծրագրերն էի առաջարկել դպրոցին և աշխատել այդ մեթոդներով։ Վերապատրաստման կուրսերի եմ մասնակցել 2023 թվականին Վազգեն Առաջինի  անվան 168 դպրոցում։ Շատ տպավորված էի։ Նոր գիտելիքներով  լի ամիս էր, որի ընթացքում ծանոթացանք հետաքրքիր նյութերի, դասավանդման մեթոդների և այս տարի ցանկացա որպես ազատ ունկնդիր մասնակցել դասընթացներին։ Մեթոդիկան նորացված է, տեխնիկական, դիդակտիկ նյութերը՝ արդյունավետ»,- շեշտեց Գալստյանը՝ վստահեցնելով, որ դասընթացներն ամրացնում են նաև Հայաստան-սփյուռք կապը, փորձի փոխանակման հրաշալի հարթակ են դառնում։

Միջոցառմանը փոխնախարարը վկայագրեր հանձնեց վերապատրաստում անցած ուսուցիչներին։

Վերապատրաստման մեկամսյա դասընթացը, որ մեկնարկել էր հուլիսի 1-ին, իրականացվել է 7 ծրագրով՝ ուսուցում մանկապարտեզում,  ուսուցում մեկօրյա դպրոցում, տարրական ուսուցում, հայոց լեզվի և գրականության դասավանդում, հայոց պատմություն և մշակույթի պատմություն, պարարվեստ, տնօրենների վերապատրաստում:

Դասընթացներին զուգահեռ մասնակիցների համար կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային այլ ծրագրեր: 

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Կարատե, քիք-բոքսինգ և  մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

Սպորտ

Կարատե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

Կինո

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Մշակույթ

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Հայտարարություններ

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում