Մշակույթ

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

3 րոպեի ընթերցում

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:

Փառատոնին տեղի է ունեցել լավաշի թեմայով ստեղծված կտավների բացօթյա ցուցահանդեսի և գյումրեցի նկարիչ Լևոն Առաքելյանի հեղինակային պատ-գեղանկարի (սթրիտ-արտ) բացումը: 2023 թ. Արևիկ համայնքի մանկապարտեզի պատին պատ-գեղանկարի միջոցով պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև հիմնադրամի հետ համագործակցած մյուս գեղանկարիչների աշխատանքները՝ Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից և Այնթափից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արվեստագետների գործեր:

Այս տարի փառատոնին, բացի Արևիկ գյուղից, մասնակցում էին նաև Հայկավան, Հացիկ, Կարմրաքար, Բաշգյուղ համայնքների բնակիչները, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին տեղական լավաշն ու բոքոնը, իրենց արտադրած գյուղական բարիքները, համեղ ուտեստներն ու քաղցրավենիքները: Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երկու տաղավարով ներկայացված էին արցախյան խոհանոցը և արհեստագործությունը:

Փառատոնի համերգային մասում ելույթ են ունեցել նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդը, որն արդեն սիրված է գյումրեցիների, հատկապես երիտասարդների կողմից և Ախուրյանի «Մարինա» պարային համույթը, որը նաև փառատոնի մասնակիցների համար պարի ուսուցում է անցկացրել: 

«Վառեմ-մարեմ» արվեստանոցն իր հերթին  վարպետության դաս է անցկացրել՝ հնարավորություն տալով Գյումրիի խորհրդանիշ դռների ձևավորումով հուշանվերներ պատրաստել:

«Լավաշի կախարդանքը» փառատոնն ուղղված է ոչ միայն հայկական լավաշի և այն պատրաստող կին հացթուխների փառաբանմանը, այլև համայնքի աշխուժացմանը, երիտասարդների ներգրավվմանը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացում և համայնքի կայուն զարգացման խթանմանը:

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Հայաստան

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

Տեսանյութ

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

Հայաստան

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Հայաստան

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում