Նախագահ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են զինհաշմանդամների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են մի խումբ երիտասարդ զինհաշմանդամների հետ: Երիտասարդները հիմնականում վերջին տարիներին վիրավորում ստացած զինհաշմանդամներն են, որոնք, սակայն, կարողացել են հաղթահարել դժվարությունները և տարբեր ոլորտներում կայացել են որպես մասնագետներ:

«Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հերոս է: Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են՝ ըստ իրենց ապրած կյանքի, իրենց ոգով, այն հերոսական հաղթանակով, որ պարգևել են մեզ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Դուք բոլորդ հաղթած բանակի զինվորներ եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումով է, որ մենք կարող ենք ասել, որ իսկապես ունենք մեր տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը: Բանակը հզոր է նաև իր ոգով: Երբ բանակը կառուցվում էր, ձեր հայրերը և պապերը կանգնեցին ի պաշտպանություն հայրենիքի և Արցախի ու հաղթեցին: Այդ հաղթանակի ոգին ուղղակիորեն փոխանցվում է հաջորդ սերնդին, այն ուղղակիորեն է փոխանցվել ձեզ՝ այն խորհրդով, որ ստացել եք ձեր ծնողներից, այն ոգով և այն ուժեղ կամքով, որ ժառանգել եք ձեր հայրերից, պապերից, մայրերից և տատերից: Դուք հայրենիքին տվել եք ձեր կյանքն ու առողջությունը, դուք պայքարել եք կյանքի համար և հաղթել եք, անցել եք դժվարությունների միջով և ձեր ներսում պահել եք կյանքի հանդեպ հավատը. ձեր կյանքը իմաստավորված է»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ նախագահն էական է համարել, որ վերադարձից հետո յուրաքանչյուր զինվոր իր տեղը գտնի կյանքում:«Շատ էական է, որ ձեզնից յուրաքանչյուրը վերադառնա կյանք և գտնի իր տեղն այս կյանքում, հասարակության մեջ, ապրի արժանապատիվ կյանքով: Հույս ունեմ, որ վերադարձած զինվորը, անկախ նրանից՝ ինչ վիճակում է վերադարձել, ամբողջապես կինտեգրվի հասարակությունում և ունակ կլինի վերադառնալ բնականոն կյանքն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Կրկին կոչ եմ անում բոլոր պետական և ոչ պետական տարբեր կառույցներին՝ ամեն ինչ անել՝ իրենց մեծ աշխատանքային ընտանիքում ընդունելու այն հերոսներին, որոնք ցանկություն ունեն և կարող են իրենց ներդրումն ունենալ այդ աշխատանքում»:

Նա նշել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում կան երիտասարդներ, որոնք հերոսաբար պայքարել են, ֆիզիկական դժվարություններ ունեն, բայց լիարժեքորեն կարողանում են իրենց ներդրումն ունենալ աշխատակազմի գործունեության մեջ:

«Ժամանակն է, որ դուք վերադառաք լիարժեք կյանքի: Դուք հերոս եք եղել ռազմի դաշտում, վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հերոս կլինի նաև աշխատավայրում,-ընդգծել է նախագահը:-Դուք մեր պարծանքն եք, մեր պահապանն ու պաշտպանը, բայց այսօր նաև՝ մեր գործընկերն եք: Ձեզնից յուրաքանչյուրը դեռ շատ անելիք ունի հայրենիքի համար, ձեր մեծ հաջողություններն առջևում են»:

Հանդիպումից հետո Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հայրապետական մաղթանք՝ հայրենքի խաղաղության և անսասանության համար։

Անուհետև նախագահն ու Վեհափառ Հայրապետը ճաշել են երիտասարդների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ և փոխանցել իրենց բարեմաղթանքները:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ