Նախագահ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրել՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արթուր Իվանի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ

Լևոն Վազգենի ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ

Կարեն Ղարիբի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գնդապետ

Արիության մեդալով՝

Եսաի Յուրիի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր

Վահան Գագիկի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝

Նաիրի Համլետի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ

Հրանտ Պավելի ԱՂԱՍԱՐՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ

Գևորգ Հարությունի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, գնդապետ

Կարեն Հրաչիկի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ

Սամվել Վարուժանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ

Գրիգորի Սուրենի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Արթուր Գևորգի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ»:

Հայերեն العربية

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը