ՀՀ նախագահն Ակնաշեն համայնքում հյուրընկալվել է բազմազավակ ընտանիքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահն այցն սկսել է Ակնաշեն համայնքից, որտեղ հյուրընկալվել է Էլմիրա Կարապետյանի բազմազավակ ընտանիքում: Ընտանիքի 7 անչափահաս երեխաներից 6-ը դպրոցական են: Ընտանիքի հայրը մահացել է 2017 թվականին, մայրը՝ Էլմիրա Կարապետյանը, միայնակ է մեծացնում երեխաներին ու հոգում ընտանիքի կարիքները:

Նախագահ Սարգսյանը ծանոթացել և զրուցել է երեխաների հետ: Նրանք պատմել են իրենց ուսման, նախասիրությունների ու հետաքրքրությունների մասին: Տիկին Էլմիրա Կարապետյանը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս երեխաների կրթությանը և ամեն ինչ անում է, որպեսզի սոցիալական խնդիրները չխոչընդոտեն երեխաների կրթություն ստանալուն: Նա շնորհակալություն է հայտնել նախագահին՝ իրենց չմոռանալու և այցելելու համար։

«Ես եմ ձեզ շնորհակալ, որ այսպիսի հոյակապ երեխաներ ունեք: Ամեն երեխա Աստծո պարգև է: Վստահ եմ, որ կանցնեն տարիներ և այս երեխաներից յուրաքանչյուրը ոտքի է կանգնելու, արդյունքում՝ ավելի մեծ ընտանիք եք ունենալու, որն ուրախությամբ է լցվելու,-ասել է նախագահը: -Մաղթում եմ, որ երեխաները նախ և առաջ լինեն առողջ, լավ սովորեն: Վստահ եղեք, որ մեր երկրում ձեր նկատմամբ ուշադրությունն ամեն տարի պետք է բարձրանա»:

Նա շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ և ընտանիքի երեխաներին հաջորդ տարի հրավիրել նախագահի նստավայր՝ միասին Ամանորը նշելու:

Նախագահի աշխատակազմի կողմից ընտանիքին նվերներ են փոխանցվել, ինչպես նաև հանձնվել են այն նվերները, որոնք երեխաները խնդրել էին Ձմեռ պապից:

Հայերեն العربية

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ