Իրանը տարածաշրջանում լարվածության աճը բացատրել Է օտարերկրյա միջամտությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արեւելքի երկրներում լարվածության աճ են հրահրում օտարերկրյա պետությունները, որոնք օժանդակում են ահաբեկչական կազմակերպություններին: Այդ մասին հայտարարել Է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ հարկավոր Է քաջ գիտենալ՝ որտեղից են գալիս այնպիսի մի չարիքի արմատները, ինչպիսին ահաբեկչությունն Է: Մենք հիանալի հասկանում ենք, որ դրսից այս տարածաշրջան են գալիս օտարերկրյա ուժեր, որոնք ոչ միայն նպաստում են ահաբեկչության ծավալմանը, այլեւ զենք են մատակարարում գրոհայիններին»,-ասել Է Շամխանին՝ բացելով անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների բազմակողմ հանդիպումը:

Նա հայտարարել Է, որ մեկ տարի առաջ կայացած վերջին համանման հանդիպումից հետո Մերձավոր Արեւելքում տեղի են ունեցել ոչ քիչ իրադարձություններ, որոնք սպառնացել են տարածաշրջանի պետությունների անվտանգությանն ու կայունությանը:

«Մեր տարածաշրջանում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն այն դժբախտությունն ու չարիքն են, որոնք շարունակվում են եւ, ցավոք, սպառնում մեր ընդհանուր խաղաղությանն ու կայունությանը այս տարածաշրջանում: Մենք այլ ելք չունենք, քան համատեղ աշխատելն ու համագործակցելն այդ ոլորտում»,-ասել Է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Հանդիպմանը, որը դեկտեմբերի 18-ին ընթանում Է Թեհրանում, Ռուսաստանը ներկայացնում Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Թեհրան են ժամանել նաեւ Աֆղանստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն Русский

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար

Հունիսի 27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4- 5 աստիճանով, սպասվում են տեղումներ

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է