ՊԵԿ-ը բացահայտել է պակաս հարկեր վճարելու նպատակով բիզնեսի արհեստական տրոհման դեպքեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումը 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հայտնաբերել է միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով գործող հարկ վճարողների: 39 գործող բիզնես արհեստականորեն տրոհվել է 96 հարկ վճարողի՝ պակաս հարկեր վճարելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ նույն բիզնեսը տարբեր մասերի բաժանելը հարկեր վճարելուց խուսափելու նպատակ է հետապնդում: «Այս ուղղությամբ օպերատիվ ստորաբաժանման կողմից միջոցառումները շարունակվել են, և թվով 39 դեպքով հիմնավորվել է, որ թվով 96 հարկ վճարող գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով: Սա նշանակում է, որ 39 գործող բիզնես տրոհվել է 96 հարկ վճարողների միջև՝ շրջանառության ծավալները բաշխելու և ավելացված արժեքի հարկի դաշտում գործելուց խուսափելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք լրացուցիչ ռիսկեր չե՞ն տեսնում 2020-ի հունվարից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունում, որով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ստանում են հարկային արտոնություններ՝ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ռիսկեր միշտ են տեսնում: «Նման օրենսդրական փոփոխության հետևանքով ռիսկերը կարող են լինել այն առումով, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ կարող են արհեստականորեն տեղավորվել միկրոձեռնարկատիրության համակարգով գործելու շրջանակում և ազատվել հարկերից»,-ասաց նա ու հավելեց՝ իրենց հսկողական աշխատանքներն ուղղված են լինելու նշված ռիսկերը վերհանելուն, հիմնավորելուն ու հետագա ընթացքը լուծելուն:

Հայերեն Русский

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը