Նախագահ Սարգսյանը Ղազախստանի անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թիմուր Ուրազաևին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարօրություն ու բարգավաճում:«Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով»,-նշել է նախագահը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ուրազաևն անդրադարձել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է նվիրել վերջերս դեսպանատան աջակցությամբ հայերենով հրատարակված «Ղազախական գրականության անթոլոգիան»՝ նշելով, որ այն հայ ընթերցողին է ներկայացնում ղազախական գրականության լավագույն նմուշները:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան