Երևանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդունվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քանդակը տեղադրվելու է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում:

Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքները կիրականացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում:

Հայերեն Русский