Տնտեսություն

Նախարարը ներկայում արժեթղթերի շուկայի զարգացման ավելի մեծ նախադրյալներ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Նախարարը ներկայում արժեթղթերի շուկայի զարգացման ավելի մեծ նախադրյալներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավատում է, որ ներկայիս կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում արժեթղթերի շուկայի զարգացման համար կան ավելի շատ իրական նախադրյալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 13-ին «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ. Օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովին իր խոսքում:

«Ես խորապես հավատում եմ, որ այսօր Հայաստանում վերջին 1.5 տարիների զարգացման արդյունքում և հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը կառավարությունը որդեգրել և հետևողականորեն շարունակում է , կան արժեթղթերի շուկան զարգացնելու շատ իրական նախադրյալներ, քան երբևէ»,-ասաց նախարարն ու ներկայացրեց նախկինում առաջարկի ձևավորման պարագայում շուկայում առկա սահմանափակումները:

Նա նկատեց՝ մասնավոր հատվածի համար դա առաջացնում էր այնպիսի այլընտրանքային ծախսեր, որը ստվերային գործունեությունից հրաժարվելու ծախսն էր: Նախարարը նշեց՝ մասնավոր հատվածը... էական ծավալներով գործում էր ստվերում: Նա նկատեց՝ հասկանալի է, որ այն օգուտները, որը ստանում էր այդպիսի գործունեությունից, չէր կարող համադրել ֆինանսավորման էժանացման այն օգուտների հետ, որոնք կստանար, եթե դառնար թափանցիկ և հայտնվեր շուկայում: «Իսկ այսօր հարկային ու մաքսային վարչարարությունը բացառում է նման զարգացման հեռանկարը: Սակայն չեմ բացառում այդ իրողությունը, տարբեր տեղերում երևի ոմանք շարունակում են դեռևս անհավասար մրցակցության կանոններով իրենց տեղը պահպանել շուկայում: Սակայն դա երկար չի տևի»,-ասաց Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում