Տնտեսություն

ԱԺ-ում քննարկվում է ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացման վարկի համաձայնագրի վավերացման հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում քննարկվում է ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացման վարկի համաձայնագրի վավերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Ասիական զարգացման բանկից շուրջ 36.5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«Հայաստանիև Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրվել է «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36 506 000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները»,- ասաց Հայրապետյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում ստացել է դրական եզրակացություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում