ԱԺ-ն քննարկում է Ասիական զարգացման բանկից վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Ասիական զարգացման բանկից 9.1 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 մլն եվրո գումարի չափով: Ծրագիրը ներառում է նախադպրոցական և բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը՝ մոտ 3 տարի»,- ասաց Հայրապետյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում ստացել էր դրական եզրակացություն:

Հայերեն

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

Զելենսին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան

Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին

Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումը որակել է «լավագույններից մեկը»