Տնտեսություն

ԱԺ-ն քննարկում է Ասիական զարգացման բանկից վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է Ասիական զարգացման բանկից վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Ասիական զարգացման բանկից 9.1 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 մլն եվրո գումարի չափով: Ծրագիրը ներառում է նախադպրոցական և բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը՝ մոտ 3 տարի»,- ասաց Հայրապետյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում ստացել էր դրական եզրակացություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում