Եվրանեսթում ՀԱԷԿ-ի փակման հարցը դնելու Ադրբեջանի փորձը տապալվել է. ՀՀ պատվիրակության ղեկավար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պատվիրակության ջանքերով տապալվել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Մեծամորի ատոմակայանի (Հայկական ատոմային էլեկտրակայան) փակման հարցը դնելու փորձերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով այս մասին տեղեկացրել է Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Նրա գրառման մեջ նշված է. «Այսօր մեկնարկեցին Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, եւ արդեն իսկ ունենք կարեւոր հաջողություններ։

Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձեւերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաեւ մասնավոր քննարկումները ԵՄ ու ԱլԳ երկրների պատգամավորների հետ արդյունք տվեցին ու ադրբեջանցիները միայնակ քվեարկեցին իրենց առաջարկին։

Հաջորդ կարեւոր հաջողություննարձանագրվեց քաղաքական ու մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված մեր բոլոր 7 առաջարկներն ընդունվեցին։

Որոշ փոփոխություններով ընդունվեց նաեւ մեր առաջարկած թեման հաջորդ տարվա բանաձեւի աշխատանքների համար։

Այս հանձնաժողովի ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱԼԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր, ինչպես IDEA international միջազգային կազմակերպության The Global State of Democracy 2019 տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է։

Տնտեսական հանձնաժողովում եւս մեր բոլոր առաջարկներին կողմ քվեարկեցին, նաեւ միաձայն անցավ պատվիրակության անդամ, հանձնաժողովի համանախագահ Տարոն Սիմոնյանի առաջարկած թեման որպես հաջորդ տարվա բանաձեւի հիմնական թեմա։

Սոցիալական հանձնաժողովում եւս կարեւոր հաջողություն արձանագրեցինք, պատվիրակության կողմից ներկայացված առաջարկը, որը հիմնականում վերաբերում էր կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրին (հիմնականում նկատի ունենալով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը) ընդունվեց։

Այսօր այսքանը, վաղը կգումարվի արդեն Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստը, բացառիկ կարեւորություն է, երբ ներկայացնում ես լեգիտիմ ընտրություններով ձեւավորված կառավարող ուժ, նման հարթակներում շատ ավելի ուժեղ ու հիմնավոր է հնչում լեգիտիմության ու վստահության այս դիրքից ներկայացված պահանջները»։

Հայերեն Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով