Հասարակական

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանական քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինություններն՝ առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կառավարությունը ստուգումներ կանի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածի դեպքում:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ արխիվացման գործընթաց կա ու, հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, դա բարդ գործընթաց կլինի:

«Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հայերեն English

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը