Տնտեսություն

ԱԺ-ն քննարկում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում էկառավարությանկողմից ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում այն ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Առաջարկում ենք անցումային դրույթներով սահմանված օրենքի գործունեության ժամկետը փոփոխել, օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022թ. հունվարի 1, այսինքն՝ 2020 և 2021թթ. նույնպես ֆինանսական համահարթեցման մասին օրենքը կիրարկել սահմանափակ տարբերակով: Սահմանափակ՝ այն իմաստով, որ առկա ռեսուրսը՝ օրենքով սահմանված ֆինանսական համահարթեցման տրամադրվող շուրջ 55,3 մլրդ դրամը բաշխել այն սկզբունքով, ինչ արել ենք նախորդ տարիներին»,- նշեց Տերտերյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում ընդունվել էր 85 կողմ և 13 դեմ ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում