Հասարակական

Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման համար նվեր է ստացել 2 «Մերսեդես-սպրինտեր»

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման համար նվեր է ստացել 2 «Մերսեդես-սպրինտեր»

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դայմլեր Կոնցեռն»-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը երկու«Մերսեդես-սպրինտեր» է նվիրում Երեւան քաղաքին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:

Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները:

Քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին՝ նշելով, որ մարդկանց օժանդակությունը քաղաքին անհրաժեշտ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում