Հորդանանի թագավորը հաստատակամ է Հայաստանի հետ համագործակցությունն առաջ մղելու հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախարարը Հանրապետության նախագահին է փոխանցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի ջերմ ողջույններն ու երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հաստատակամությունը:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել այս տարվա ապրիլին իր այցը Հորդանան և հանդիպումը թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ երախտագիտությամբ նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ ջերմ վերաբերմունք Է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և աջակից եղել նրան: Նախագահն ասել է, որ շատ կառուցողական քննարկում է ունեցել թագավորի հետ և ակնկալում է Նորին Մեծությանն առաջիկայում հյուրընկալել Հայաստանում:

Նախարար Այման Սաֆադին հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին: Զրուցակիցների խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում և կարևորել են գործնական քայլերի իրականացումը:

Հայերեն العربية English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը