Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հայերեն English Русский