Պաշտոնական

«Սիմենս»-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

«Սիմենս»-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեիցն ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր ձևավորել։

Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում