ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել է ՀԲ ծրագրերի ընթացքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Քննարկմանը ներկա էին պատասխանատու նախարարությունների ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և ծրագրերի ղեկավարներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետն այդպիսի ընդլայնված կազմով հանդիպումը համարել է լավ հնարավորություն քննարկելու առկա մեկ տասնյակից ավելի ծրագրերի ընթացքը, համատեղ ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, ինչպես նաև մտքեր փոխանակելու դրանք հաղթահարելու համար լավագույն և արդյունավետ լուծումներ գտնելու շուրջ:

Սիլվի Բոսուղթոն ևս կարևորել է հանդիպումը և հակիրճ ներկայացրել Համաշխարհային բանկի ծրագրերի փաթեթը:

Այնուհետև հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի ձևաչափով շարունակել են քննարկումը և անդրադարձել ամենատարբեր՝ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, տնտեսության, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին մանրամասներին:

Հայերեն Русский

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ