Հասարակական

Չարենցավանի քաղաքային զբոսայգին համայնքին վերադարձնելու գործընթաց է մեկնարկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավանի քաղաքային զբոսայգին 2005թ. վարձակալության պայմանագրով 25 տարի ժամկետով հանձնվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում զբոսայգին մատնվել է անուշադրության և գտնվել է անբարեկարգ վիճակում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Կոտայքի մարզպետի հորդորով Չարենցավանի համայնքապետարանը դիմել է տնտեսվարողին՝ առաջարկելով վարձակալության պայմանագիրը լուծել, որից հետո համայնքապետարանը սեփական միջոցներով պատրաստակամություն է հայտնել բարեկարգել և լուսավորել զբոսայգին:

Տնտեսվարողը չի համաձայնել լուծել վարձակալության պայմանագիրը, ինչից հետո համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:

Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

Հայերեն Русский

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ