Հասարակական

Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին կմեկնի սահմանամերձ Մովսես գյուղ

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին կմեկնի սահմանամերձ Մովսես գյուղ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին «Teach for Armenia Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ:

Ինչպես «Արմնպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, այցի շրջանակում վարչապետի տիկինը ներկա կգտնվի պարի, ուսուցման, նկարչության, կավագործության դասերին, կշփվի Մովսես գյուղի բնակիչների հետ: Այցի շրջանակում, հաշվի առնելով սահմանամերձ գյուղ այցելությունը, Աննա Հակոբյանը կմեկնի նաև մարտական դիրքեր՝ հանդիպելու դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում