Քաղաքականություն

Հայկական և այլ պատվիրակություններ կանխել են ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակների թվի ավելացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Ադրբեջանը փորձ է արել ռեգլամենտի կոպիտ խախտմամբ ավելացնել իր պատվիրակության անդամների թիվը: Թեև հայկական և մի շարք այլ պատվիրակությունների ջանքերով առաջարկը ստացել է բացասական եզրակացություն, սակայն գործընթացը դեռ փակված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում պատմեցին վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Բաբկեն Թունյանն ու Անուշ Բեղլոյանը:

«Քննարկել ենք ադրբեջանական պատվիրակության անդամների թվի ավելացման հարցը: Պատվիրակությունը փորձում էր առանց օրենքներն ու կանոնները հաշվի առնելու անդամների թիվը մեկով ավելացնել: Ըստ էության տեղի ունեցավ կանոնադրության խախտում: Քանի որ կազմակերպության գլխավոր նախագահն ազգության ադրբեջանցի է ու ակնհայտորեն պաշտպանում է այդ երկրի շահերը, փորձ էր արվում այդ հարցն ամեն գնով անցկացնել»,-ասաց Բաբկեն Թունյանը:

Անուշ Բեղլոյանը նշեց` նախագահողը փորձ է արել ադրբեջանական պատվիրակության անդամների թիվն ավելացնել ռեգլամենտի լուրջ խախտումներով: «Աշխատանքային խումբը բացասական եզրակացություն տվեց այդ առաջարկին, սակայն նախագահողը փորձեց այդ հարցը մտցնել վեհաժողովի անդամների ուղիղ քվեարկության: Սակայն հնարավոր չէ հարցը դնել քվեարկության առանց համապատասխան կոմիտեի դրական եզրակացության: Այդ խախտումը մատնանշեց ոչ միայն մեր պատվիրակությունը»,-պատմեց Բեղլոյանը:

Այդ խախտման մասին բարձրաձայն խոսել են նաև վեհաժողովի շատ ազդեցիկ անդամներ` Ռուսաստանից և այլ երկրներից` միանալով մտահոգություններին: Արդյունքում նախագահողի առաջարկին դեմ է քվեարկել 5 երկիր, մեկ երկիր քվեարկել է ձեռնպահ: 12 անդամ երկրներից փաստացի կողմ է քվեարկել միայն 6-ը` ներառյալ Ադրբեջանն ու Թուրքիան: «Դա հանգեցրեց ռեգլամենտի երկրորդ կոպիտ խախտմանը: Ռեգլամենտում հստակ ասված է, որ որոշումները վեհաժողովի կողմից ընդունվում են պատվիրակությունների բացարձակ մեծամասնության քվեարկության արդյունքներով: Այս պարագայում դա տեղի չունեցավ»,-ասաց Բեղլոյանը:

Մի քանի երկիր լուրջ մտահոգություն է հայտնել այս խախտման առիթով: Հայկական պատվիրակությունը որոշել է համապատասխան նամակ ուղարկել քարտուղարություն և բոլոր պատվիրակություններին, որ գրավոր ֆիքսվի այն փաստը, որ փորձել է արվել ակնհայտ կողմնակալ և ռեգլամենտի խախտումով որոշում պարտադրել վեհաժողովին: «Հարցը դեռ փակված չէ, քանի որ վեհաժողովը խնդրել է համապատասխան կոմիտեին այդ հարցն աշխատանքային կարգով մտցնել ռեգլամենտի մեջ, ես մենք ակնկալում ենք, որ այդ փուլում նույնպես մեր և մեր գործընկերների ասելիքը կհնչի շատ բարձր»,-եզրափակեց Բեղլոյանը:

Հայերեն

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը