Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը կենդանի պահելը մեզ ստիպում է գործել՝այսօրվա դահիճներին կանգնեցնելու համար. ԵԽ պատգամավոր
2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽ պատգամավորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«110 տարի առաջ սկսվեց հայերի ցեղասպանությունը։ Այս հանցագործության հիշողությունը կենդանի պահելը միայն զոհերին հիշելը չէ, նույնիսկ եթե պետությունները փորձում են ժխտել անցյալը։ Դա մեզ ստիպում է գործել՝ այսօրվա դահիճներին կանգնեցնելու համար»,-նշել է ֆրանսիացի պատգամավորը։
Իր գրառման մեջ Բելամին նաև անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդի բռնի տեղահանմանը՝ նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առաջ։
«Հայ ժողովուրդը կրկին էթնիկ զտումների թիրախ է դարձել՝ լուռ ազգերի աչքի առաջ։ Այս երեկո ես մտածում եմ Արցախի փախստականների մասին, որոնք չփոխված մահվան ծրագրի զոհերն են։ Նրանք կորցրել են ամեն ինչ պարզապես այն պատճառով, որ դժբախտություն ունեն Եվրոպայի հոգևոր եղբայրները լինելու։ Ժամանակն է, որ Եվրոպան վերջապես արթնանա և պատասխանատվություն կրի այս կապի և այդ առնչությամբ մեզ վրա դրված պարտականության համար»,-գրել է Ֆրանսուա-Քսավիե Բելամին։
Il y a 110 ans commençait le génocide des Arméniens. Garder la mémoire de ce crime, ce n’est pas seulement se souvenir des victimes, quand même des États tentent de nier le passé ; c’est s’obliger à agir pour arrêter les bourreaux d’aujourd’hui.
— Fx Bellamy (@fxbellamy) April 24, 2025
Le peuple arménien a été de… pic.twitter.com/2cATm5Gtir