ՀՅԴ-ն Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով դիմել է ԼՀԿ խմբակցությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղափոխական դաշնակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով դիմել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ստացել ենք նամակ, պատասխանել ենք: Խորհրդրարանի խմբակցությունները չեն կարող մեկ նստաշրջանի ընթացքում մի քանի նախարարի անվստահություն հայտնել: Մենք Ֆինանսների նախարարին անվստահություն արդեն հայտնել էինք, մերժվել էր, այս եկող նստաշրջանում այլ նախարարի վերաբերյալ արդեն գործընթաց կար սկսված, և մենք չենք կարող հիմա էլ արդեն այլ նախարարի վերաբերյալ գործընթաց սկսել»,- ասաց Մարուքյանը:

Նոյեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարարության դիմաց մեկնարկել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը:

Հայերեն

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար