Իրավունք

ՄԻՊ-ի համար ստեղծված են աշխատանքի համար լավագույն պայմանները. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ի համար ստեղծված են աշխատանքի համար լավագույն պայմանները. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ 2018թ. թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքի համար ստեղծված են լավագույն պայմանները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2003թ. հոկտեմբերին, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը փաստացի սկսել է գործել 2004թ.: Հետագայում սահմանադրական փոփոխություններով ամրագրվել է Պաշտպանին դիմելու յուրաքանչյուր քաղաքացու բացառիկ իրավունքը, սահմանվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքը Սահմանադրական օրենք է: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես որևէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն, այս տարիների ընթացքում օմբուդսմենի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել և կայանալ: Այնուամենայնիվ, ցավալիորեն վերջին երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ՄԻՊ-ն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել է քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորություններ: 2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծված են լավագույն պայմանները ՄԻՊ-ի աշխատանքների համար, և սա այն բանի համար, որ մարդու իրավունքները, դրանց պաշտպանությունը, մեր արժեքային համակարգի հիմնաքարերն են»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը վստահություն հայտնեց, որ Ազգային ժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համագործակցությունը նոր պտուղներ է տալու:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում