ԶՈւ-ում սննդի նոր կարգի ներդրումը կառավարության համար ունի կարևոր նշանակություն. վարչապետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքն ու առկա խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Մակար Ղամբարյանը, սննդի մատակարարման նոր կարգում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլ պատասխանատուներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ինչպես պայմանավորվել ենք, այսօր ևս պետք է քննարկենք մեր բանակին սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված հարցերը: Ինչո՞ւ ենք այսքան հաճախ քննարկում, որովհետև չափազանց կարևորում ենք այս պրոցեսը: Մեզ համար, կառավարության համար այն ունի շատ կարևոր նշանակություն, որպեսզի այս պրոցեսը հնարավորինս սահուն ընթացքով ընթանա և, ի վերջո, կայանա, որովհետև թույլ տվեք ասել, սա, ըստ էության, հեղափոխական նշանակության փոփոխություն է Զինված ուժերում՝ բանակում, և այդ փոփոխությունը, կարծում եմ, էականորեն փոխելու է զինծառայության գրավչությունը և բարելավելու է մեր բանակի իմիջը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Բայց հասկանալի է, որ այսպիսի մասշտաբային բարեփոխումները նաև շատ լուրջ և զգույշ ուղեկցման կարիք ունեն, որպեսզի մենք հընթացս մեր մատը զարկերակի վրա պահենք և փոփոխություններին տիրապետենք: Իհարկե, Պաշտպանության նախարարի հետ մեր մշտական քննարկումների օրակարգում է այս հարցը և նաև այսպիսի ֆորմատներով քննարկումները չափազանց կարևոր են, որպեսզի մենք պրոցեսը բնականոն հունով տանենք առաջ և կարողանանք մաքսիմալ տեղավորվել այն ժամանակացույցի մեջ, որն ի սկզբանե մենք մեր առաջ դրել ենք և ձևակերպել»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև Պաշտպանության նախարարը զեկուցել է սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված առկա վիճակը՝ նշելով, որ այն արդեն իսկ ներդրվել է մոտ երեք տասնյակ զորամասերում: Սննդի մատակարարման պիլոտային ծրագրի գործընթացում ներկայումս ներգրավված են մասնավոր 4 կազմակերպություններ, որոնց թիվը հաջորդ տարի շարունակելու է ավելանալ: Նախարարն ընդգծել է, որ ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք և անդրադարձել պիլոտային ծրագրի ընթացքին, մատուցվող ծառայությունների հետ կապված առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին և հնարավորություններին:

Վարչապետը կարևորել է գործընթացի թափանցիկ կազմակերպումը և որակյալ սննդի մատակարարումը Զինված ուժերին՝ ընդգծելով, որ պետք է բացառել որևէ չարաշահում. դրանց առկայության դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ: «Սա նախադեպը չունեցող գործընթաց է, հաշվի առնելով նաև այս ծրագրի սոցիալական բաղադրիչը՝ մեր վերաբերմունքը գործընթացին պետք է լինի առավելագույնը թափանցիկ: Մենք այս ծրագիրը համարում ենք առաջնահերթություն և պետք է մինչև վերջ լինենք ծայրահեղ ազնիվ՝ զինծառայողներին որակյալ սննդով ապահովելու խնդիրը լուծելու մեջ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է հետևողականորեն աշխատել առկա խնդիրների լուծման և սահմանված ժամկետներում ծրագիրն ամբողջական ու լիարժեք ներդնելու ուղղությամբ:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա