Հասարակական

ՀՀ ԱԽ քարտուղարը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է ռազմաարդյունաբերությունում  համագործակցության պլանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է ռազմաարդյունաբերությունում  համագործակցության պլանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Այս մասին

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանն ընգծել է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ուշադրություն դարձնելով 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ երկկողմ այցերին, և կարևորել ՌԴ ԱԽ աշխատակազմի կողմից կազմակերպվող միջոցառումների դերը բազմակողմ համագործակցության ամրապնդման մեջ։

Նիկոլայ Պատրուշևը հրավիրել է քարտուղար Գրիգորյանին մասնակցելու 2020 թվականի մայիսին նախատեսվող Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 11-րդ հանդիպմանը։

«Քննարկվեցին ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկվեցին ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության պլանը, օրակարգի ընդլայնման և համատեղ արտադրությունների զարգացման ծրագրերը ու գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում