Ամեն հայ պետք է ապրի Հայաստանով. Փաշինյանը հանդիպեց Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

4 րոպեի ընթերցում

ՎԵՆԵՏԻԿ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու հայ ժողովուրդը չպետք է համաձայնեն գտնվել համաշխարհային կրթության, գիտության հետնախորշերում: Անհրաժեշտ է ունենալ մրցակցային կրթություն և գիտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է, այն ունի հսկայական գիտական ժառանգություն և դարձել է գիտական տաճար: Այն քաղաքական ուժի, որը ես ներկայացնում եմ, կազմած ծրագրի հիմքում ինքնության պահպանումն ու զարգացումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ, ըստ էության, շատ հաճախ պսպղան կարգախոսների ներքո, իրականում վնասում ենք մեր ինքնությունը, կորցնում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ ինքներս մեզ ամբողջական ճանաչենք, գնահատենք մեր ունեցած ներուժը: Համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունում դեռ շատ հետազոտելու նյութեր կան: Եվ դրանք կարող են լինել հայաստանյան գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նկատեց, որ իր գործնական այցերի ժամանակ հիմնականում ներառում է հայ համայնքի հետ հանդիպումը: Նա ընդգծեց, որ կառավարությունը խնդիր է ձևակերպել հատվածականությունը համահայկականությամբ փոխարինելու: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել ուժեղ կլինի, եթե ներկայանա ոչ միայն որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ, այլ՝ համայն հայության:

«Հայաստանը հայ ժողովրդի պետությունն է: Ամեն հայ, անկախ նրանից ապրում է Հայաստանում, թե ոչ, պետք է ապրի Հայաստանով: Հեղափոխության օրերին մեծ էր համայն հայության աջակցությունը: Այդ օրերին մեծ թվով նամակներ էի ստանում Մեքսիկայում, Ռուսաստանում, Ուրուգվայում, Կենտրոնական Ասիայում կազմակերպված աջակցության տարբեր միջոցառումների վերաբերյալ: Եվ դա պարզապես նամակագրություն չէր, այլ տեղի էր ունենում համահայկական գործընթաց: Այսօր այդ իրավիճակը չի փոխվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա ազգային օրակարգ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այսօր իրենց առաջարկած ազգային օրակարգը չի համընկնում որոշ շրջանակների պատկերացումներին, որովհետև տարիներ շարունակ այդ ձևակերպման ներքո ոմանք Հայաստանում հաստատել են կոռուպցիոն կարգեր: Հարմար տանիք են ձևավորել հարստություններ կուտակելու, կրթական համակարգի որակը գցելու համար:

«Կրթության որակն այն աստիճան գցելու, որ Հայաստանում, ըստ էության, չկան մրցունակ բուհ, մրցունակ ֆակուլտետներ: Այսօր տարբեր ոլորտներում ունենք պրոֆեսիոնալության խնդիր: Ահա այդ խնդիրները պետք է լուծենք: Իրոք, գիտությունը, կրթությունը շատ կարևոր է մեր ինքնության համար: Մենք չպետք է համաձայնենք գտնվել համաշխարհային կրթության, գիտության հետնախորշերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նոյեմբերի 20-ին Վենետիկից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն: Նա օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո մեկնել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին վերջին օրերին քաղաքը ցնցած ջրհեղեղից հետո:

Շանթ Խլղաթյան

Հայերեն English

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան