Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները խորհրդարանի նիստում ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ էին առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 85 կողմ, 15 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Էդգար Շաթիրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 96 կողմ, 6 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Նարեկ Համբարձումյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 71 կողմ, 31 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 90 կողմ, 12 դեմ ձայներով:

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որպես թեկնածու առաջադրված Արամայիս Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 85 կողմ, 16 դեմ ձայներով:

Հայերեն English Русский

Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է․ Փաշինյան

Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում

Ծաղկունքում 208 գլուխ ոչխարի անկման դեպքը գայլերի հոշոտման հետ չի կապվում

ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա

Էստոնիայի ԱԳ նախարարը ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում

Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին

Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին դրան նախորդող տարվա համեմատ աճել են 11 տոկոսով