Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների ցանկում Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տեղում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունները 14,4 տոկոսով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 մլն 459 հազար 152 զբոսաշրջիկ:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, այս թվերը խոսում են զբոսաշրջության ոլորտում դինամիկ զարգացման մասին:

«Զբոսաշրջության ոլորտում վերջին տարիների գրանցված ցուցանիշները վկայում են, որ մենք գործ ունենք կայուն զարգացման հետ: Սա շարունակական է, մենք տևական ժամանակ, բացի 2015 թվականից, ունեցել ենք կայուն աճ: Այս տարի նույնպես ունենք, և սա արդյունք է մեր վարած պետական քաղաքականության, հասարակական, մասնավոր հատվածի ջանքերի»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Մեխակ Ապրեսյանը:

Դեպի Հայաստան կայուն զբոսաշրջային հոսք առկա է Ռուսաստանից, այն շարունակում է առաջնային տեղում մնալ, Իրանից կա շարունակական աճ: Նման միտում նկատվում է Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից: Հետաքրքիր զարգացումներ կան ասիական, արաբական, լատինամերիկյան երկրներից:

Նա կարևոր համարեց հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելու քաղաքականությունն՝ ընդգծելով, որ այն կնպաստի դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի ավելացմանը: Հայաստանը փակ սահմանների պատճառով զբոսաշրջային շուկային հասնելու խնդիր ունի, այդ իմաստով մրցունակ ավիափոխադրողներ ունենալը, ըստ նրա, խիստ կարևոր է:

«Այս գործում մի բան կցանկանայի շեշտադրել, որ Հայաստան մուտք գործող ավիափոխադրողներն իրենց ուղղությունը ընտրեն դեպի Գյումրի: Այստեղ օդի տուրքի հարց չկա, այնտեղ թռիչքներն ազատված են այդ տիպի հարկերից: Զբոսաշրջության նպատակներից մեկը նպաստելն է տարածքային համաչափ զարգացմանը, մենք արդեն տեսնում ենք Գյումրիում իրականացվող ծրագրերի արդյունքները, հետևաբար այդ ուղղությամբ պետք է ակտիվացնել աշխատանքը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ, Մեխակ Ապրեսյանն առաջնային է համարում ենթակառուցվածքների բարելավումը: Մասնավորապես, ճանապարհների բարեկարգումը, կահավորումը, երթուղիների թողունակության մեծացումը, տրանսպորտային հարցերի կարգավորումը, հյուրանոցային օբյեկտների ավելացումը:

Հայերեն Русский

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար